Материалы

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելեց Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցի

2021 թվականի ապրիլի 16-ին, Թբիլիսի կատարած երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, այցելեց Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի: Հինավուրց պատմական եկեղեցում բարձրաստիճան հյուրին և նրան ուղեկցող անձանց դիմավորեց Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը՝ եկեղեցու հոգևորականաց դասի հետ:

ՀՀ նախագահը առաջին տիկնոջ հետ ծաղիկներ խոնարհեց  հայ գուսանական արվեստի ռահվիրա աշուղ Սայաթ-Նովայի շիրիմին, ինչպես նաև ծաղիկներ զետեղեց Եկեղեցու բակում հանգչող հայ գեներալների  և այստեղ հուղարկավորված ազգի մյուս երևելիների տապանաքարերին:  Այնուհետև նախագահը և նրան ուղեկցող հյուրերը  մոմեր վառեցին  և աղոթք արեցին  Սուրբ Գևորգ   եկեղեցում:

ՀՀ նախագահը պատասխանեց եկեղեցում գտնվող բազում լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Արցախյան 44-օրյա պատերազմին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակին, Հայաստանում տիրող  արդի իրավիճակին, երկրի  զարգացման հեռանկարներին, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը:  Անդրադարձ կատարելով  Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով  Թբիլիսի կատարած իր պաշտոնական այցին, նախագահ Արմեն Սարգսյանը խոսեց նաև Վրաստանի իշխանության ղեկավարների և Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիաք Իլիա Երկրորդի հետ հանդիպման մասին:  Նախագահը Արմեն Սարգսյանը շոշափեց նաև Վրաստանի հետ ցամաքային սահմանի բացման, Ջավախք նախանշված  իր այցելության, հայ-վրացական բիզնես համագործակցության և ընդհանուր առմամբ  հարևան երկրների հետ փոխհարաբերության հարցերը:

ՀՀ նախագահի և առաջին տիկնոջ պատվին Վիրահայոց թեմի առաջնորդարանում  տեղի ունեցավ հյուրասիրություն: 

20210416 123953 005 Saved

2021041620210416

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2021 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են