Վիրահայոց թեմի կրթամշակուկային կենտրոններում մեկնարկեց նոր ուսումնական տարին
Աշխարհով մեկ տարածված «Քովիդ-19» համավարակը արդեն երկրորդ տարին իր պայմաններն է թելադրում կրթական համակարգին, դարձնելով այն առցանց և աճող սերնդին զրկելով դասասենյակներում դասին մասնակցելու, ընկերների հետ շփվելու հնարավորությունից:
Ուրախալի է, որ փոխելով ընթացակարգը,Վրաստան
2021 թվականի հոկտեմբերի 5-ին արտակարգ ուրախություն էր տիրում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում, որտեղ նույնպես մեկնարկեց ուսումնական տարվա եռուզեռը:
Ընդունված ավանդույթի համաձայն, կենտրոնի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի սաները, իրենց ծնողների հետ և ուսուցիչների ուղեկցությամբ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մասնակցեցին առավոտյան ժամերգությանը:
Հավարտ ժամերգության Թեմի փոխառաջնորդ հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանի նախագահությամբ և արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանի ու սարկավագ Եղիշե Հարությունյանի մասնակցությամբ կատարվեց Մանուկների օրհնության կարգ: Փոխառաջնորդը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությունը և ներկաներին շնորհավորեց նոր ուսումնական տարվա մեկնարկը: Հայր Սուրբը արժևորեց հայոց դպրոցի և Եկեղեցու դերը Սփյուռքում հայի ինքնությունը, ազգայինը պահպանելու գործում, գնահատանքի խոսքեր ուղղեց սերունդների կրթության և դաստիարակության գործին նվիրված ուսուցիչներին, ծնողներին, Թեմի կրթության բաժնին, որտեղ գործող Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի սաները իրենց ուսումնառությունը շարունակում են մայրենի լեզվով կրթօջախներում, «Հայարտուն» կենտրոնին, որտեղ հայ դպրոցականը իր գիտելիքները լրացնում է ազգային մշակույթով: Հոգեշնորհ Հայր Սուրբը ոգեկոչեց դպրոցականներին՝ լավ սովորել, չխնայել ուժերը և եռանդով հաղթահարել ուսման դժվարությունները, քանզի միայն կրթությունն է լավ ապագայի գրավականը:
Տոնական օրը առավել ուրախ դարձավ նախակրթարանի սաների համար. «Հայարտուն» կենտրոնի ղե
Շուրջ մեկամյա ընդմիջումից հետո Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանում գործող երկու խմբերում ուրախ խաղերով, հետաքրքիր պարապմունքներով և զվարճալի մուլտֆիլմերով իրենց օրը կանցկացնեն երեք տասնյակից ավելի մանուկներ: Պարապմունքները սկսվեցին նաև մյուս գեղարվեստական խմբերում:
Այսօր իրենց սաներին ընդունեցին նաև Վիրահայոց թեմի հովանու ներքո գործող Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց», Ռուսթավիի «Սուրբ Գրիգոր Նարեկացի», Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ», Ախալքալաքի «Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի», Ախալցիխեի «Վարդգե