Материалы

Ամանորի տոնահանդես «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանում

2021 թվականի դեկտեմբերի 24-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի ամանորի տոնահանդեսը: Նախակրթարանի ուսուցիչների ջանքերով ու երևակայությամբ զարդարված դահլիճը իսկական ձմեռային տեսք էր ստացել: Երեխաները զուգված ու զարդարված էին  զանազան կենդանիներ  ներկայացնող  անտառի  բնակիչների արտահագուստով, պճնված էին գեղեցիկ ու շքեղ շորերով:  

Դահլիճում տեղեր էին զբաղեցրել ոչ միայն փոքրիկների ծնողները, տատիկներն ու պապիկները, այլև հոգևոր հայրերը, Հայարտուն» կենտրոնի պաշտոնեությունը, Թեմի մյուս աշխատակիցները:

Տոնահանդեսը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի ողջույնի խոսքով: Նախակրթարանի  սաները,  ներկայացրեցին դրվագներ տարբեր հեքիաթներից, որոնք  պատկերացնում էին իրենց երևակայությամբ:

269911429

Ու հաջորդեցին միմյանց փոքրիկների հայերեն խոսքը, ուրախ երգն ու պարը, արտասանությունը: Ուրախ տրամադրությամբ սպասում էին Ձմեռ պապիին, ով  գալու էր նվերներով և ավետելու էր նոր՝ 2022 թվականի մեկնարկը: Վերջապես եկավ Ձմեռ պապը,  հայտնեց իր գոհունակությունը տոնահանդեսից և քաջալերեց երեխաներին ասելով, որ մեկ տարի առաջ կայացած իրենց հանդիպումից հետո նրանք մեծացել են, ավելի խելացի են դարձել, լավ են սովորում, և ինքը դատարկաձեռն չի եկել, այլ բերել է շատ-շատ նվերներ, որոնք երեխաների համար կդառնան գեղեցիկ անակնկալներ:

Հավարտ տոնահանդեսի, գնահատանքի խոսք ասաց արժ. Տեր Կիրակոս  քհն. Սիմոնյանը: Վերջինս փոխանցեց Թեմակալ առաջնորդ, հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի  օրհնությունը և շնորհավորանքները գալիք Ամանորի և Սուրբ ծննդի  կապակցությամբ: Արժ. Տեր Կիրակոս քահանան  բարձր գնահատեց  երեխաների մասնակցությամբ կայացած ամանորյա տոնահանդեսը, գովեստի խոսքեր ուղղեց նախակրթարանի ուսուցիչներին նրանց նվիրական աշխատանքի համար և ներկաներին հորդորեց լինել Հայոց Եկեղեցու կողքին, դառնալ նրա բոլոր արարողությունների մասնակիցը և իրենց զավակներին բերել «Հայարտուն» կենտրոն: Տեր Կիրակոսը ներկաներին շնորհավորեց գալիք Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

269764776

269842939

 

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են