Материалы

Սուրբ Ծննդյան տոնական Պատարագ Վիրահայոց թեմի եկեղեցիներում

2022 թվականի հունվարի 6-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու  տաճարներում   շարունակվեց  Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության  տոնը:  Այն հավուր պատշաճի նշվեց նաև Վիրահայոց թեմի  եկեղեցիներում:

Տոնական տրամադրություն էր տիրում հավատացյալներով հոծ Թբիլիսիի Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներում: Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Վիրահայոց Թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը:

Վիրահայ հավատացյալների Սրբազան տոնը շնորհավորելու էին եկել Վրաստանի նախագահ, Նորին Գերազանցություն տիկին Սալոմե Զուրաբիշվիլին, Վրաստանի հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Թեա Ախվլեդիանին, Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, դեսպանության դիվանագետներ, պետական, հասարակական գործիչներ, համայնքային կառույցների ղեկավարներ, հավատացյալներ:

271481928

Հընթացս Սբ. Պատարագի Վիրահայոց Թեմի առաջնորդը ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ:

Սբ. Պատարագի վերջում Թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ կատարվեց Ջրօրհնեքի արարողություն: Տեր Կիրակոս վարդապետը գնահատանքի խոսքեր ուղղեր երկար տարիներ Սուրբ Գևորգ եկեղեցու խաչի քավորի  պարտականությունները սիրով և մեծ պատրաստակամությամբ իրականացրած  արժանավոր հայորդի, հավատավոր քրիստոնյա Յուրի Երեմյանին և նրա ընտանիքին և փոխանցեց  Օրհնության գիր:

2022 թվականին  Խաչի կնքահայր դարձան Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Արտակ Ավետիսյան, իսկ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում՝ Սամվել Պողոսյան հավատավոր քրիստոնյաները:

 Հավարտ  Սբ.Պատարագի Վիրահայոց Թեմի առաջնորդը ներկաներին շնորհավորեց ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ և շնորհակալության խոսքեր ուղղեց վրաց պետության և կառավարության ներկայացուցիչներին՝ ներկայության համար:  Հայր Սուրբը  արժևորեց նույն կրոնի և մշակույթի կրող հավատակից ժողովուրդների հազարամյա եղբայրական հարաբերությունները, հայ և վրաց եկեղեցիների բարեկամությունը:  Պատարագիչ հգշ. Տեր Կիրակոս վարդապետը Վրաց Ուղղափառ Եկեղեցուն և վրացի բարձրաստիճան հյուրերին շնորհավորեց գալիք Սուրբ Ծննդյան տոնը:

Վիրահայոց թեմում Սուրբծննդյան տոնակատարությունը լուսաբանվեց վրացական տարբեր լրատվամիջոցներով:

271505282

271249083

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են