Հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի հոգու խաղաղության համար
 
            Այսօր, 2022 թվականի օգոստոսի 18-ին,  Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում, թեմակալ առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ, կատարվեց  հոգեհանգստյան կարգ Երևանի «Սուրմալու» առևտրական կենտրոնում տեղի ունեցած պայթյունից մահացած անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար:
 Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում, հոգևորականաց և սարկավագաց դասի մասնակցությամբ կատարված ընդհանրական  հոգեհանգստյան արարողությունը նաև հորդոր էր հայորդիներին աջակից ու զորավիգ լինել միմյանց այս ծանր իրավիճակը հաղթահարելու համար:
Ներկաները մոմեր վառեցին ննջեցյալների հոգու խաւղաղության համար:
 Հայերեն
 Հայերեն						 ქართული
 ქართული						 English
 English						 Русский
 Русский						


