Материалы

Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ուսանողական գագաթաժողովը

2022 թվականի հոկտեմբերի 22-ին, Թբիլիսիում,  «Ռադիուս» հյուրանոցում  կայացավ Վիրահայոց թեմի  երիտասարդական բաժնի  ուսանողական գագաթաժողովը: Միջոցառումը կյանքի կոչվեց «Ջինիշյան  հիմնադրամի» «Քաղաքացիական երկխոսություն և գործնական  քայլեր փոփոխությունների համար»  ծրագրի  շրջանակներում: Գագաթաժողովին ներկա էին  Վրաստանի  Քվեմո Քարթլիի, Սամցխե Ջավախքի  և Թբիլիսիի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստացող 25 ուսանողներ:

Վիրահայոց թեմի երիտասարդական  բաժնի ղեկավար  Էմիլ Սարգսյանը բացեց  գագաթաժողովը, հաղորդեց, որ այն  ամփոփիչ բնույթ ունի՝  ուղեկցող թեմական և  համայնքային կյանքին վերաբերող հարցերով:

Գագաթաժողովին  ներկա գտնվող արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա  Սիմոնյանը փոխանցեց թեմակալ առաջնորդ  հգլ. Տեր Կիրակոս վրդ.  Դավթյանի օրհնությունը  և բարեմաղթանքները գագաթաժողովի աշխատանքին:  Արժ. Տեր Կիրակոսը կարևորեց  Եկեղեցու շուրջ  երիտասարդների  համախմբվելու, թեմական կյաքին ակտիվորեն ընդգրկվելու և  քրիստոնեական պատվիրաններով  ապրելու  հարցերը:

Ներկաները լսեցին բրիտանական  Կոլումբիայի  տեխնոլոգիաների  ինստիտուտի  դասախոս Գևորգ Գրիգորյանի դասախոսությունը:

Գագաթաժողովին առցանց ելույթներով  միացան երիտասարդ դեսպաններ Գերմանիայից, Շվեդիայից և Մեծ  Բրիտանիայից:  

Գագաթաժողովը  ընթացավ հարց ու պատասխանի  ձևաչափով: Ուսանողները բարձրացրին իրենց  հետաքրքրող  տարբեր  հարցեր:

Img

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են