Материалы

Կինը և Սուրբ գրքի տարածումը

Վրաստանում  Ավետարանական-լյութերական եկեղեցու ավանդական սեմինար պարապմունքները, երկամյա ընդմիջումից հետո՝ վերսկսվեցին:

2022 թվականի հոկտեմբերի 24-29-ը, Վրաստանի  Կախեթի տարածաշրջանի Ղվարելի շրջանային կենտրոնում, անցկացվեց սեմինար-պարապմունք, որը նվիրված էր  Սուրբ գրքի  գաղափարների տարածման գործում կնոջ ընդգրկվածությանը: Սեմինարին մասնակցում էին 22 կին նվիրյալ հավատացյալներ, ովքեր ժամանել էին Թբիլիսիից, Բաթումից, Բորժոմից, Բոլնիսից, Ռուսթավից, Դարակերտից, Երևանից, Բաքվից: Նրանք ներկայացնում էին քրիստոնեական դավանանքի տարբեր հարանվանություններ:

Հնգօրյա պարապմունքները բազմաբղետ էին, հետաքրքիր և բովանդակալից: Աշխույժ երկխոսություններով և  հավելումներով  քննարկվում էին Սուրբ գրքի  տարբեր  հարցերի ճիշտ ըմբռնման և տարածման գործում կանանց դերը և  նշանակությունը:

Ընթացիկ դասընթացի հենակետ էր  ընտրվել  գերմանացի նկարչուհի  Լուիզա Տեյլի «Կանանց կերպարները Աստվածաշնչում» կտավը՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի, նրա մայր՝ Աննայի, Մարիամ Մագդաղինացու, Ռեբեկկայի, Ռախելի, Սառայի, Եվայի, Մարթայի պատկերներով:

Սեմինար-պարապմունքի նշանաբանն էր. «Մի վախեցի՛ր» Աստվածաշնչյան  պատգամը: Անգնահատելի էին դասընթացի կազմակերպիչներ և վարող-մեկնաբաններ  Ավետարանական-լյութերական եկեղեցու պաստոր եպիսկոպոս  Իրինա Սոլեյի,  աշխատանքների համակարգող Գալինա Կուզնեցովա-Լափաչիի պատրաստվածությունը, նախաձեռնողական ունակությունը, քննարկվող նյութի  խոր իմացությունը: Պարապմունքն ընթանում էր տարբեր  խաղերի, վիկտորինաների ընդգրկմամբ, որոնք այն դարձնում էին աշխույժ, նորություններով հագեցած: Բարցիթողի չէին արված նաև առավոտյան մարզանքները, էքսկուրսիաները, ծանոթությունն ու տարբեր հարցերով զրույցները:

Դասընթացի օրերին անդրադարձ  կատարվեց  Չինաստանի  Թայվան նահանգին, որն այս տարվա համար  ընտրվել էր «Աղոթքի համաշխարհային  օրվա» միջազգային կոմիտեի կողմից: Ներկայացվեցին Թայվանի աշխարհագրական դիրքը, պատմությունը, ժողովրդի նախասիրությունները:

Խմբային  աշխատանքների ժամանակ տարբեր եկեղեցիներ ներկայացնող կանայք հանդես եկան Սուրբ գրքի մարգարեների և  ավետարանիչների քարոզների վրա  հիմնված ելույթներով:

Վիրահայոց թեմը ներկայացնող Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության անդամ Գոհար Մազմանյանը, Լյութերական եկեղեցու հավատացյալներ՝ Դարակերտից՝ Իրինա   Հարությունյան-Էբելը, Ռուսթավիից՝ Գայանեն Մելքոնյան-Չիխրաձեն  և Երևանից՝ Լուսինե  Կարապետյանը ընտրել էին կեղծ մարգարեների և  Հիսուս Քրիստոսի Լեռան քարոզներից.  «Երանի  ողորմածներին, որովհետև նրանք  ողորմություն պիտի գտնեն» (Մարթ, 5:7) հատվածը:

 Վրաստանի  հայ կանանց «Շուշանիկ» միությունն իր շնորհակալությունն է բերում Վրաստանի Ավետարանական -լյութերական եկեղեցուն՝ սեմինար-վարժանքին հրավերի և մասնակցության հնարավորության համար:

31547375

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են