Հանդուրժողականության օրվան նվիրված միջոցառում Թբիլիսիի Սակրեբուլոյում
2022 թվականի նոյեմբերի 16-ին, Թբիլիսիի Սակրեբուլոյում (Ժողովրդական ժողով) նշվեց Հանդուրժողականության միջազգային օրը: Միջոցառմանը ներկա էր և ողջույնի խոսքով այն բացեց Թբիլիսիի քաղաքապետ Կախի Կալաձեն: Միջոցառմանն իրենց օրհնաբեր ներկայությունն էին բերել Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը և Քվեմո Քարթլիի գյուղերի հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ Յազիչյանը: Միջոցառումն իրականացվեց մայրաքաղաքի ներկայացուցչական մարմնում գործող ազգային փոքրամասնությունների խորհրդի նախաձեռնությամբ: