Материалы

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնության ներկայացուցիչների հերթական կանգառը Թբիլիսիում

2022 թվականի դեկտեմբերի 4-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և  երիտասարդության կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ հանդիպում  «Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամի  հիմնադիրներից  Արամ Բեկչյանի և հիմնադրամի գործադիր  տնօրեն Արտակ Ապիտոնյանի հետ:

Հանդիպումը, որն իրականացավ  հիմնադրամի նախաձեռնությամբ և հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանի  կազմակերպմամբ, նպատակաուղղված էր  թբիլիսահայ համայնքին մանրամասն տեղեկատվություն հաղորդել «Ապագա հայկականը» հանրային նախաձեռնության մասին, ինչպես նաև  իրազեկել 2023 թվականի մարտ ամսին Երևանում կայանալիք առաջին համաժողովին մասնակցության  ժողովրդավարության մոդելի մասին:

Հանդիպմանը  ներկա էին  Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ Ավետիք Հարությունյանը և Հրանտ Ոսկանյանը, Վրաստանի ժողովրդական պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնությունների խորհրդի համակարգող Իզաբելա Օսիպովան, գործարար Սամվել Աղեկյանը, պետական կառույցների ներկայացուցիչներ, մտավորականներ, լրագրողներ, թբիլիսահայ համայնքի անդամներ:

 Միջոցառումը մեկնարկեց  տեսահոլովակի  ցուցադրությամբ, որտեղ ներկայացվեց «Ապագա հայկականը» հիմնադրամի նպատակը՝ Հայաստանի և հայ ազգի կայուն զարգացման շուրջ համընդհանուր գիտակցության և փոխըմբռնման  ձևավորումը:

406149210238 N

Հյուրերը  մանրամասն  մեկնաբանեցին նախաձեռնության  տեսլականը, 15 նպատակները, հիմնադրամի առաջին համաժողովը:  

Անշուշտ, մեծ էր  ներկաների հետաքրքրությունը հյուրերի խոսքի նկատմամբ, քանզի մայր հայրենիքի  օրհասական ներկան, անորոշ ապագան  առաջնային են դարձրել Հայաստանի վաղվա օրվա,  Հայաստան-Սփյուռք միասնության,  պատմության և ազգային համակարգի պահպանության համար հայի տեսակի պատասխանատվությունը,  բնակչության աճի  կարևորությունը:

Հանդիպումն ընթացավ հարց ու պատասխանի ձևաչափով: Թբիլիսահայերը բարձրացրին իրենց հետաքրքրող հարցերը, որոնք առնչվում են Հայաստանի  սահմանամերձ  շրջաններում  շարունակվող կրակոցներին, զոհերին,  բռնագրավված  կիլոմետրերին, անվստահությանը, բնակչության իներտ վերաբերմունքին և խախուտ խաղաղությանը: Հարգարժան հյուրերը՝ պարոնայք  Բեկչյանը և Ապիտոնյանը բարձրացված հարցերին տալիս էին հագեցած և բովանդակալից  պատասխաններ:

Հանդիպումն  անցավ ջերմ և  հետաքրքիր մթնոլորտում:

921110921 N

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են