Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց Վրաստանում Ավետարանական-լութերական Եկեղեցու եպիսկոպոսի պաշտոնակալությանը
2023 թվականի հունվարի 22-ին, Վրաստանում Ավետարանական-Լութերական եկեղեցու Թբիլիսիի Հաշտության տաճարում կայացավ Ռոլֆ Բարաիսի պաշտոնակալության արարողությունը, որին մասնակցեցին Եկեղեցու հոգևոր դեմքեր և հավատացյալներ:
Հանդիսավոր արարողույթյանը իրենց օրհնաբեր ներկայությունն էին բերել Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը և Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հայկական գյուղերի հոգևոր հովիվ հգշ. Տեր Զավեն վրդ. Յազիչյանը:
Վրաստանում Ավետարանական-լութերական Եկեղեցու առաջնորդ եպիսկոպոսի պաշտոնակալությանը ներկա էին Վրաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Պիտեր Ֆիշերը, լատինական կարգով կաթոլիկական վարչության ղեկավար եպիսկոպոս Ջուզեպե Պազոտոն, Թբիլիսիի հոգևոր ակադեմիայի և սեմինարիայի ռեկտոր Գիորգի Զվիադաձեն և այլ պատվավոր անձինք:
Վրաստանի կառավարության անունից Վրաստանում Ավետարանական-Լութերական Եկեղեցու նորանշանակ եպիսկոպոսի պաշտոնակալությունը շնորհավորեց և հաջողություններ մաղթեց Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության մարտավարական հետազոտությունների, վերլուծության և տարածաշրջանային ծառայության պետ Նինո Ճավճավաձեն:
2022 թվականի դեկտեմբերի 19-ին, Վրաստանի և Հարավային Կովկասի Ավետանական-Լութերական Եկեղեցու VI Սինոդի 7-րդ նիստում Վրաստանում Ավետարանական-Լութերական Եկեղեցու պաստոր նշանակված եպիսկոպոս Ռոլֆ Բարաիսը փոխարինեց եպիսկոպոս Մարկուս Շոխին: