Материалы

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ԹԲԻԼԻՍԻ ԵՎ ԲՈԼՆԻՍ -ԽԱՉԵՆ

2023 թվականի մայիսի 7-ին,  Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնի հայ գրականության ու հայոց պատմության խմբակների լավագույն աշակերտների համար կազմակերպվեց  ճանաչողական էքսկուրսիա  դեպի  Թբիլիսի:

Առաջին այցեվայրը եղավ <<Հովհ․ Թումանյանի տուն>> գիտամշակութային կենտրոնը, որտեղ ԵԿ-ի խմբին  սիրով դիմավորեց Թումանյանի տան  զբոսավար   Էդիտա  Զորաբյանը։ Զբոսավարը սաների հետ անցկացրեց Թումանյանի կյանքին, ստեղծագործություններին նվիրված  բաց-դաս։ Տիրում էր  թումանյանական մթնոլորտ,սաները  ասմունքում էին, երգում, Թումանյանի կյանքից հետաքրքիր պատմություններ, հարցեր հղում զբոսավարին և բավարարվում մատուցված  խորիմաստ  պատասխաններից։ Զգացվում էր  սաների մեծ սերը դեպի Ամենայն Հայոց Բանաստեղծը, որի ապացույցն էր նրա ստեղծագործությունների իմացությունը և  խորապես ուսումնասիրված լինելը։

Image 10 05 23 08 41

Այստեղից խումբը ուղևորվեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ  Էջմիածին եկեղեցիներ: Հայոց հինավուրց և զորավոր եկեղեցիներում  մոմեր վառելուց և Աստվածային շունչն ու զորությունը հոգեպես ներառնելուց հետո, էքսկուրսիայի մասնակիցները մեկնեցին Բոլնիսի շրջանի Բոլնիս- Խաչեն գյուղ, որտեղ  մասնակցեցին  Ղ․ Աղայանին նվիրված ավանդական միջոցառմանը։

Շրջայց կատարեցին Ղ․ Աղայանի տուն - թանգարանում և ԵԿ-ի <<Հայք>>համույթի երկու պարուհիները  միջոցառմանը ներկայացան <<Պարմանի>> պարով ։

Օրն անցավ հարուստ տպավորություններով, այցելուները և  էքսկուրսիայի մասնակիցները  հուզական դրական  լիցքով հագեցած վերադարձան Ախալքալաք:

Ախալքալաքի Երիտասարդական  կրթամշակութային կենտրոնի պատասխանատու Կարինե Թադևոսյան 

Image 10 05 23 08 41

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են