Материалы

ԿԱՊԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԹԲԻԼԻՍԻ

2023 թվականի մայիսի 13-14-ին, Վիրահայոց թեմի  «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնը հյուրընկալեց ՀՀ Կապանի արվեստի դպրոցի թատերարվեստի  բաժնի սաներին: Հյուրերը «Հայարտան»  Գալուստ Գյուլբենկյան դահլիճում ներկայացրին Սամվել Խալաթյանի «Օտար պահարան մի մտեք» ներկայացումը։  Այն թբիլիսահայ հանդիսատեսի կողմից արժանացավ ջերմ ընդունելության:

«Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը՝ գնահատանքի իր խոսքում արժևորեց  ավանդույթ դարձած համագործակցությունը Սյունիքի և թեմի «Հայարտուն» կենտրոնի  միջև, հույս հայտնեց,  որ մշակութային համագործակցությունը կշարունակվի նաև այլ ոլորտներում։ 

Օրհնության խոսքով  օրն ամփոփեց  արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը: Վերջինս  փոխանցեց Վիրահայոց թեմի  առաջնորդ  հոգեշնոր Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությունը և բարեմաղթանքները: Տեր  Կիրակոսը բարձր գնահատելով թատերախմբի սաների  բարձրարվեստ դերասանական խաղը, իր խոսքում  նաև կարևորեց  ներկայացման գաղափարական ասելիքը, բովանդակության արդիականությունն ու կարևորությունը  շրջապատի համար:  

346061

Հաջորդ օրը՝ մայիսի 14-ին, Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն»  գիտամշակութային կենտրոնն իր հյուրընկալ դռները բացեց Կապանի արվեստի դպրոցի թատերարվեստի բաժնի աշակերտների առջև, ովքեր մեկ ժամվա ընթացքում ծանոթացան Հովհաննես Թումանյանի թիֆլիսյան կյանքին և գործունեությանը: Հյուրերը, Էքսկուրսավարների շնորհիվ, ընկղվեցին թումանյանական ժամանակաշրջանի մեջ և ծանոթացան այն իրադարձությունների հետ, որ կատարվել էին Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի այդ տանը։

Ինչպես նշեց թատերարվեստի բաժնի ղեկավար Արթուր Գաբրիելյանը` այստեղ ամբողջությամբ զգացվեց թումանյական աշխարհի հոգու թռիչքը և հյուրընկալ շունչը, ինչպես նաև  այն մթնոլորտը, որ տիրել է այստեղ հարյուր տարի առաջ:

Կապանի արվեստի դպրոցի թատերարվեստի սաները, Թումանյանի նախկին բնակարանում  ստացան մեծ բավականություն, սեր, հպարտություն, որը միախառնվում էր  հոգու և սրտի անհուն կանչին: Թումանյանի շունչը, տոգորված   մարդասիրության,  ազգասիրության,  հայ և վրաց ժողովուրդների միջև մեծ բարեկամության վեհ գաղափարներով ու մարդկային իր բոլոր բարձր արժեքներով, զգացվում էր ամբողջ շրջայցի ընթացքում:

Ավարտին, ոգևորված տեսածով և լսածով, աշակերտներից Վիգեն Աղայանը գրառում կատարեց  տպավորությունների գրքում։ 

Կապանցի հյուրերը շնորհակալություն են հայտնում  Վիրահայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանին և թեմի «Հայարտուն» և «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնին՝ ջերմ ընդունելության համար:

Թատերական արվեստի ուսուցչական կազմը և սաները իրենց շնորհակալություն են հայտնում ՀՀ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանին՝ հյուրախաղերը հովանավորելու համար:

34680538

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են