Материалы

Եվս մեկ ավարտական հանդես Վիրահայոց թեմի «Սբ.Մովսես Խորենացի» նախակրթարանում

2023 թվականի հունիսի 28-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ թեմի «Սբ.Մովսես Խորենացի» նախակրթարանի 2022-23 ուսումնական տարվա եզրափակիչ միջոցառումը, որը նաև ավագ խմբի հրաժեշտի տոնահանդեսն էր:

Գեղեցիկ զարդարված  դահլիճի տեսքը խորհրդանշական էր՝ նավարկություն դեպի «Գանձերի կղզի», դառնալով երեխաների երազանքների իրականացում: Ծովային թեմային համահունչ  նախակրթարանի ավագ խմբի սաները բազմել էին դահլիճում նավաստիների համազգեստով զուգված, իսկ նրանց կողքին՝ կրտսեր խմբի երեխաներն էին:

Դահլիճը բազմամարդ էր. ծնողներ, ուսուցիչներ, նախակրթարանի նախկին սաներ:

Տոնահանդեսը մեկնարկեց  նախակրթարանի սաների Տերունական աղոթքով: Միջոցառումը բացեց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար  Եվգենյա Մարկոսյանը: Վերջինս փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հայրական օրհնությունը: Նա  երախտագիտության խոսքերով կարևորեց թեմակալ առաջնորդի ուշադրությունը և աջակցությունը  մանկական հաստատության նկատմամբ, խոսեց այն 11 շրջանավարտների մասին, որոնց մեծ մասը հայեցի կրթությունը շարունակելու է մայրենի լեզվով ուսուցման հանրային դպրոցում:

356854711

Ու  սկսվեց մեծ նավ դարձած  «Հայարտան» նավարկությունը «ծովում» հանդիպելով «ջրահարսների», շուրջ բոլորը տեսնելով «երգող» անտառների, սարերի, նաև այլ բնակիչների, որոնցից  լսում են «Հայարտան» մասին, ծովում  գտնում են սնդուկ, որտեղ միայն մեկ նամակ էր դրված, դա  գիտելիքի կարևորության մասին նամակն էր: Նավարկությունը մեջընդմեջ ընդհատվում էր  փոքրիկների գեղեցիկ  խոսքով,  սահուն արտասանությամբ,  տղաների խրոխտ պարով, աղջիկների նազելի գեղգեղանքով, շնորհալի երգեցողությամբ: 

Հիրավի  նախակրթարանի ուսուցիչ– դաստիարակներ Աիդա Բազոյանը, Տաթևիկ Սահակյանը Եվգենյա Մարկոսյանի ղեկավարությամբ մայրական հոգատարությամբ կրթել ու  դաստիարակել են նախակրթարանի սաներին՝ սերմանելով ընկերասիրություն, բարություն, հոգատարություն և քրիստոնեական սեր: Ուսուցչական անձնակազմը ջանք ու եռանդ չի խնայել  գիտելիքների և ունակությունների պաշարով զինելու փոքրերին, որպեսզի նրանք ոտք դնելով ուսումնառության նոր փուլ՝ կազմ ու պատրաստ ընդգրկվեն  դպրոցական կյանքում:  

Տոնահանդեսի վերջում շրջանավարտները ստացան  նախակրթարանն ավարտելու վկայականներ,  հուշալբոմներ և նախակրթարանի ծնող Ալինա և Երվանդ Սարգսյանների կողմից  գեղեցիկ նվերներ:

35698785 N

Տոնական տրամադրությունը շարունակվեց Հավլաբարի  Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում փուչիկներ օդ թողնելով, որից հետո արդեն եկեղեցում նրանք ստացան արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանի  հայրական օրհնությունը  և անհայտ բարերարի կողմից նվերներ:

Մեկ տասնամյակից ավելի պատմություն ունեցող Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանում երեխաների օրը սկսվում է աղոթքով և հոգևոր հայրերի օրհնությամբ, ուսուցիչների դասերով և խաղերով: Նախակրթարանում երեխաների դաստիարակությունն ընթանում է ընդհանուր ունակությունների, հայերենի, վրացերենի գրաճանաչության, տարրական թվաբանության, գեղարվեստական խոսքի և հոգևոր տեղեկությունների հաղորդման ուղղությամբ: Նախակրթարանում երեխաների օրը սկսվում է առավոտյան ժամը 9-ն անց 30 րոպեին և տևում մինչև 4-ն անց 30 րոպե: Օրվա ընթացքում ապահովվում է երեխաների մեկ անգամվա սնունդը:

3569097814 N

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են