Материалы

Թբիլիսահայերը մասնակցեցին Արցախի համար համազգային աղոթքին

2023 թվականի հոկտեմբերի 1-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, թեմակալ առաջնորդ Հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հանդիսապետությամբ, կիրակնօրյա Սբ. Պատարագ մատուցեց արժ. Տեր Վիրապ քհն. Ղազարյանը:

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի մեկին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսված էր Մյուռոնօրհնության սրբազան արարողություն, որը Արցախում և Հայաստանի Հանրապետությունում զարգացող իրադարձությունների կապակցությամբ հետաձգվեց և, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, հոկտեմբերի 1-ը հայտարարվեց Արցախի համար համազգային աղոթքի օր:

38571556

Հավարտ կիրակնօրյա Սբ. Պատարագի, Վիրահայոց թեմի առաջնորդ Հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը դիմելով ներկաներին, անդրադարձ կատարեց վերջին օրերին Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակին, կորցրած տարածքներին, տեղահանված հարյուր հազարից ավելի արցախցիների անորոշ ճակատագրին, և թբիլիսահայությանը արեց միասնության կոչ: Միանալով Արցախի համար համազգային աղոթքին, թեմակալ առաջնորդի նախագահւթյամբ, հոգևոր դասը և հավատացյալները ծնկաչոք աղոթեցին Արցախի և նրա տեղահանված բնակչության փրկության համար:

Համազգային աղոթք  բարձրացվեց  նաև Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին  և Թեմի մյուս հայոց եկեղեցիներում: 

563323129 N

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են