Материалы

Վիրահայոց թեմի առաջնորդը ընդունեց Վրաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանին

2023 թվականի նոյեմբերի 2-ին, Թբիլիսիի առաջնորդանիստ  Սուրբ Գևորգ եկեղեցու առաջնորդարանում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը ընդունեց  Վրաստանում  Չեխիայի  Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պ-ն Պետր Կուբերնատին:

Վիրահայոց թեմի առաջնորդը  հյուրին ներկայացրեց Վրաստանում գործող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու  դարավոր  թեմը, որը Եկեղեցու և  քրիստոնյա հավատքի շուրջ վիրահայության համախմբման կենտրոնաձիգ ուժն է, պատմեց  երկրի տարածքում գործող և պահպանված հայոց  եկեղեցիների մասին, կարևորեց  այն մշակութային, կրթական և երիտասարդական աշխատանքները, որոնք  միահամուռ իրականացվում են  Թբիլիսիում և  Վրաստանի մյուս տարածաշրջաններում,  անդրադարձ կատարեց մյուս կրոնական դավանանքների հետ թեմի համագործակցությանը:

Չեխիայի Հանրապետության դեսպանը խոսեց Չեխիայի Հանրապետության, երկրի հոգևոր կյանքի և տեղի  հայ  համայնքի մասին: Արտակարգ և լիազոր դեսպան Պետր  Կուբերնատը թեմակալ առաջնորդին  մաղթեց նորանոր ձեռքբերումներ Վիրահայոց թեմը  առաջնորդելու  գործում:

Հանդիպումն ընթացավ ջերմ, բարեկամական մթնոլորտում փոխադարձաբար տարբեր նախագծերին մասնակցության ակնկալիքով և պատրաստակամությամբ:

Հանդիպմանը ներկա էին «Բազմազգ Վրաստան»  հասարակական կազմակերպության  նախագահ Առնոլդ Ստեփանյանը և կազմակերպության գործադիր տնօրեն Մարի Միկոյանցը:    

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են