Материалы

Վրաց Ուղղափառ եկեղեցու Դմանիսի և Ագարակ-Տաշիրի թեմի առաջնորդն իր նստավայրում ընդունեց Վիրահայոց թեմի առաջնորդին

2024 թվականի հունվարի 17-ին, Վրաց Ուղղափառ եկեղեցու Դմանիսի և Ագարակ-Տաշիրի  ու Մեծ  Բրիտանիայի  և Իռլանդիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Զենոն արքեպիսկոպոս Իարաջուլին, իր եպիսկոպոսական նստավայրում հյուրընկալեց  Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանին: Տեր Կիրակոս եպիսկոպոսին ուղեկցում էր բարեշնորհ Գևորգ սարկավագ Ավետիսյանը:

 Սրբազան հայրերը զրուցեցին վրացիների և հայերի բազմադարյան  պատմության ընթացքում համատեղ անցած մեծ ճանապարհի և փորձառության մասին, շոշափեցին նաև այն հարցերը, որոնց մարտահրավերների առջև  ներկայումս գտնվում են այս երկու հնագույն ազգերը:   Երկու թեմերի առաջնորդները եղբայրության ոգով  քննարկեցին  Վրաստանում և Հայաստանում գտնվող վրաց-հայկական  մշակութային ժառանգության հետ կապված հարցերը:

Արքեպիոսկոս Զենոն Իարաջուլիի և եպիսկոպոս  Կիրակոս Դավթյանի  հանդիպումն ընթացավ ջերմ բարեկամական և փոխըմբռնման  մթնոլորտում:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են