Սուրբ Պատարագ Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սբ. Գևորգ եկեղեցում

2024 թվականի սեպտեմբերի մեկին, Վիրահայոց թեմի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ, Սբ. Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր. Հուսիկ քահանա Հարությունյանը:
Հընթացս Սբ. պատարագի, պատարագիչ-քահանան հավուր պատշաճի քարոզ խոսեց Սուրբ Թովմա առաքյալի մասին, անդրադարձ կատարեց օրվա խորհրդին՝ Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտին:
Սբ. Խորանի վրա դրվեց եկեղեցում պահվող Սբ. Թովմա առաքյալի մասունքով աջը:
Հավարտ Սբ. Պատարագի, Թեմակալ առաջնորդը , հավատացյալների անունից շնորհավորեց արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանային՝ ծննդյան 85-ամյակի կապակցությամբ, մաղթելով նրան առողջություն և արևշատ օրեր: Եկեղեցու բակում հավատացյալները տոնական տորթով շնորհավորեցին Տեր Եղիշե ավագ քահանայի պանծալի հոբելյանը: