Материалы

Ուխտագնացություն թումանյանական վայրերով

Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս.Դավթյանի օրհնությամբ և աջակցությամբ, Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակույթային կենտրոնի աշխատակիցներ Գոհար Մազմանյանը և Էդիտա Զոհրաբյանը, 2024 թվականի սեպտեմբերի 14-15-ին հյուրընկալվեցին Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղում:

Տեղի  Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի վարիչ Ռոզա Ղազումյանը, էքսկուրսավար Անի Ղազումյանը և թանգարանի ֆոնդի պատասխանատու Վերիչկա Աղաջանյանը թբիլիսեցի հյուրերին  մասնակից դարձրին «Տնիցտուն» խորագրով միջոցառումներին, որոնք ներառում էին  այցելությունը  Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, ծանոթացումը Թբիլիսիի և Դսեղի թումանյանական կենտրոնների վերջին տարիների ձեռքբերումների տեսագրություններին,  «Տնիցտուն» խորագրով ուխտագնացությանը  թումանյանական վայրերով՝ գյուղական այն տունը, որտեղ ծնվել, մանկությունն ու պատանեկությունն է անցկացրել  ապագա Մեծ Լոռեցին, Գիքորի աղբյուրը,  Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանքը (10-13-րդ դար), Սիրուն խաչը, «Ծովեր» լիճը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (5-8-րդ դար) և այլն։

Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի աշխատակիցները շնորհակալություն են հայտնում թանգարանի աշխատակիցներին ջերմ ընդունելության և անջնջելի տպավորությունների համար:

2

Photo 2024

Photo 2024 09 18 10

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են