Վիրահայոց թեմի ուխտավորները մասնակցեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տաճարի Վերաօծման և Մյուռոնօրհության արարողություններին
2024 թվականի սեպտեմբերի 28-29-ը Հայոց պատմության էջերում ամրագրվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տաճարի Վերաօծման և Մյուռոնօրհության անջնջելի արարողություններով:
Սրբալույս Մյուռոնի օրհնության և Սուրբ Էջմիածնի տաճարի վերաօծման Սրբազան արարողությունների Հայրապետականհանդիսավորթափորի և Հայրապետական Սուրբ Պատարագի մասնակից էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանը, Սամցխե Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական փոխանորդ Հգշ. Տեր Նշան վարդապետ Հմայակյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և հրավերքով Հայաստյայց Եկեղեցու Սրբազան արարողություններին իր ներկայությունն էր բերել Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդի անդամ, Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարսի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին:
Հայ քրիստոնյայի համար բաղձալի այդ օրերին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և աջակցությամբ ՀՀ Վաղարշապատ քաղաքում հոգևոր Սրբազան արարողությունների ականատեսն ու մասնակիցը դարձան հարյուրավոր հավատացյալներ Վիրահայոց թեմից. Բաթումիի, Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցիխեի և Ծալկայի տարբերշրջաններից ու հոգևոր համայնքներից, Թբիլիսիից և Վրաստանի հայաբնակ մյուս բնակավայրերից: Արժանապատիվ Հոգևոր հայրեր Տեր Սամվել քհն. Թորոսյանի, Տեր Արարատ քհն. Գումբալյանի, Տեր Նարեկ քհն. Տիգրանյանի, Տեր Ղևոնդ քհն.Թազայանի գլխավորությամբ և բարեշնորհ դպիրների ու սարկավագների ուղեկցությամբ:Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը, որն ընթացավ «Դրոշմ ինքնութեան» կարգախոսի ներքո, դարձավ նվիրական է ամեն մի հայի համար:
Հազարավոր ուխտավորներ Սրբալույս մյուռոնի օրհնության արարողությունիցհետո, ունկնդիրը դարձան Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական պատգամին՝ ուղղված պատերազմի արհավիրքներ ու կորուստներ կրած իր ժողովրդին և մաղթանքով, որ նոր Մյուռոնը հոգևոր ուժ և վերհառնումի զորություն բերի հայ ժողովրդին:
Վարագա Սուրբ Խաչի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Մայր Տաճարի վերաօծման արարողությունից և Հայրապետական Սուրբ Պատարագից հետո ներկաների առջև վերանորոգումից հետո իր դռները լայնորեն բացեց էլ ավելի շքեղ դարձած Սուրբ Էջմիածնի (301-303)Հայոց զորավոր տաճարը:
Հավատքի նոր ուժով լիցքավորված ու ներշնչված, հոգեպես էլ ավելի ամրացած ուխտավորները, սրտի փափագով աղոթք արեցին Մայր տաճարում և մոմեր վառեցին տաճարի տարբեր սրահներում: