Материалы

«Հին Թիֆլիսը հայկական շեշտադրությամբ» բանախոսություն «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնում

2024 թվականի հոկտեմբերի 5-ին, Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում, Թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ կայացավ «Հին Թիֆլիսը հայկական շեշտադրությամբ» բանախոսությունը, որը   համահունչ էր Վրաստանի մայրաքաղաքում ավանդաբար նշվող «Թբիլիսոբա» տոնին:

Քաղաքի պատմության ուսումնասիրող Աիդա Բաբաջանյանը քաղաքի զարգացման պատմությունը ներկայացնելիս՝ կենտրոնացավ  կրթության, մշակույթի, արդյունաբերության զարգացման գործում հայազգի բնակիչների ունեցած դերի, և Թբիլիսիում ճարտարապետության, հոգևոր և մշակութային հուշարձանների պատմությանը և հայկական հետքի  վերհանմանը:  Բանախոսությունը մինչև 19-րդ դարի կեսերն ընկած ժամանակաշրջանի մասին էր,  երբ Թբիլիսիում առանձնապես բուռն էր  հայազգի ձեռնարկատերերի, գիտության, մշակույթի  գործիչների, Եկեղեցու առաջնորդների, հոգևորականների կառուցողական, ստեղծագործական գործունեությունը, դպրոցների ստեղծումը, արտասահմանում մասնագիտական կրթություն ստանալուց հետո հայորդիների  վերադարձը և քաղաքի զարգացման, շենացման և կառավարման գործին նրանց նվիրումը:

Վերջում բանախոսին ուղղված հարցերը վերաբերում էին եկեղեցաշինությանը,  դպրոցներին, մայրենի լեզվին,  շենք -շինություններին:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են