Материалы

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի մասնակցությունը ազգագրական երգի փառատոնի «Գալա» համերգին

Թբիլիսիի մանկական ազգագրական  երգի փառատոնին, 2023 թվականին ընդգրկվեցնաև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնը (տնօրեն՝ Եվգենյա Մարկոսյան, մշակույթի բաժնի ղեկավար` Սուրեն Աբրամյան) ժողովրդական երգով,  ազգային պարով և  նվագարաններով ըստ արժանվույններկայացնելով հայ մշակույթը և առաջին իսկ ելույթով արժանանալով ներկաների ջերմ ընդունելությանը:

Մրցատյանի բարձր գնահատանքը վաստակած «Հայարտուն» կենտրոնը մասնակցեց նաև փառատոնի եզրափակիչ Գալա համերգին: 

2024 թվականի հոկտեմբերի 21-ին, Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի համերգային Մեծ դահլիճում «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնը, ստանալով Վիրահայոց թեմի առաջնորդ  Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությունը և բարեմաղթանքները, փառատոնի Գալա համերգին հանդես եկավ Սայաթ-Նովայի «Աշխարհումս ախ չիմ քաշիլ» երգով և հայերեն և վրացերեն քաղաքային երգի միկսով, որը ներկայացրեց շնորհաշատ  կատարող Աիդա  Բազոյան-Սուրմալյանը՝կենտրոնի դուդուկի խմբի (ղեկավար՝ Իվանե Մկրտչյան) նվագակցությամբ: 

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը Թբիլիսիի քաղաքապետարանի և Սակրեբուլոյի  հովանովորությամբ կյանքի կոչվող մանկական ազգագրական երգի փառատոնինհայ ազգային ավանդական երգը ծիրանափող դուդուկի նվագակցությամբ բարձրարվեստ ներկայացնելու համար արժանացավ Պատվոգրի և փառատոնի գավաթին:

Շնորհավորում ենք Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնին արժանապատիվ ճանաչում ձեռք բերելու համար և մաղթում ենք նորանոր հաջողություններ:

Img
Img

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են