Материалы

Դոկտոր Հակոբ Այնթափլյանի այցը Վրաստան

Թբիլիսիում էր գտնվում  Նյու-Յորքի  Գիտությունների  ակադեմիայի անդամ, բժիշկ, սրտաբան, դոկտոր-պրոֆեսոր Հակոբ Այնթափլյանը:  85-ամյա հայ ազգասերի գործունեության ասպարեզը, բացի բժշկությունից, նաև հասարակական կյանքն է,  հայերենի լեզվաբանության ուսումնասիրությունը, բանաստեղծությունները, որոնք շուտով երգի են վերածվում, դպրոցաշինությունը և բարեգործությունը:  

2024 թվականի նոյեմբերի 13-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանը ընդունեց Հակոբ Այնթափլյանին: Կայացած զրույցի ընթացքում շոշափվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

Հովհ. Թումանյանի թբիլիսյան նախկին բնակարանում թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչների հետ  կայացած հանդիպմանը Հակոբ Այնթափլյանը հանդես եկավ մայրենի լեզվի, հայրենիքի, կրթության և մշակույթի  տարբեր հարցերի մասին բանախոսությամբ, որի ընթացքում սիրով պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին:

2

Հանդիպմանը հնչեցին նաև հատուկ ժամանած երգչուհի Լուիզա Երեմյանի դասական երգի հիանալի կատարումները Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երգահան-դաշնակահարուհի Մարգարիտ Սարգսյանի նվագակցությամբ:  

Ներկաները իրենց հետ տարան դոկտոր-պրոֆեսոր Հակոբ Այնթափլյանի և   պրոֆեսոր Արտեմ Սարգսյանի  հեղինակությամբ կազմած օտար բառերի  հայերեն համարժեքների բառարանը և  Անթափլյանի հովանավորությամբ հրատարակված Հովհ. Թումանյանի «Փնջիկ» բանաստեղծությունների ժողովածուն:  

3

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են