Материалы

Դպրական ձեռնադրություն Թբիլիսիի «Սուրբ Գևորգ» առաջնորդանիստ եկեղեցում

2024 թվականի դեկտեմբերի 22-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի ձեռամբ տեղի ունեցավ  դպրական ձեռնադրություն:

Օրը հիրավի  յուրահատուկ և պատմական էր,  Սուրբգրային ընթերցումների և  շարականների երգեցողությամբ, կատարվեց սրբազան արարողակարգը, համաձայն որի Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի ձեռամբ   եկեղեցական ծառայության առաջին աստիճանի  կոչվեցին Թբիլիսիի հայոց եկեղեցիների 10 և Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու 9 սպասավորներ: Նշենք, որ նրանցից ամենակրտսերը  ութ տարեկան Միքայել Սահակյանն է,  իսկ ամենաավագը՝ 42 տարեկան Գագիկ Մովսիսյանը:

2

Սրբազան արարողակարգին մասնակցում էին  արժ. Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը,  արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը, Վիրահայոց թեմի Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ արժ. Տեր Արարատ քահանա Գումբալյանը, բարեշնորհ սարկավագներ Արտակ Անտոնյանը, Գևորգ  Ավետիսյանը  և  Աջարիայի հոգևոր հովվի  օգնական  Ալբերտ  Արշակյանը :

Հանդիսավոր արարողությանը ներկա էին ծնողներ, հավատացյալներ, հյուրեր: Թեմակալ առաջնորդը  հավուր պատշաճի մեկնաբանեց դպրության ձեռնադրության խորհուրդը, ,  ի մասնավորի շեշտեց հոգեւորականի պարտականության դժվարությունները, մատնանշեց դրանց հաղթահարման ուրույն ձեւերն ու ուղիները, նաեւ մաղթեց, որ դպիրները հետայսու առավել բարձր աստիճանի հասնեն՝ Ամենակալ Աստծո Սուրբ Աջի հովանու ներքո և  ի պայծառություն Հայոց  Եկեղեցու:

Վերջում դպրության աստիճան ստացածներին իր հայրական հորդորն ու օրհնությունը բաշխեց Առաջնորդ Սրբազանը:

3

4

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են