Материалы

Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի Ամանորյա և Սուրբ Ծննդյան շնորհավորանքը

Սիրելի քույրեր և եղբայրներ,

Մի քանի ժամից Երկիր մոլորակի վրա ոտք կդնի նոր՝ 2025 թվականը և աշխարհը կսկսի իր նոր տարեգրությունը: Անցնող 2024 թվականը հագեցած էր քաղաքական, տնտեսական  և հասարակական իրադարձություններով, տարբեր հաղթանակներով, նաև  բարդություններով ու դժվարություններով:

2024-ը մեր հոգևոր կյանքում ամրագրվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վերաբացման և Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողություններով, որը դարձավ նաև աշխարհասփյուռ հայության՝ իր Հավատքի տան շուրջը համախմբվելու, Քրիստոսի սիրով ապրելու նվիրական և պատմական իրադարձություն:  

Բոլորիս ցանկությունն է, որ նոր՝ 2025 թվականին մեր երկու հայրենիքներում՝ Հայաստան աշխարհում և Վրաստանում տիրի խաղաղությունը, տարինբ դառնա նորանոր  հաջողությունների ու ձեռքբերումների տարի:

Թող նորամուտ 2025 թվականը լինի հավատքի  խորացման, Եկեղեցու շուրջ համախմբման, հայրենասիրության, ժողովրդասիրության տարի, բոլոր ընտանիքներին բերի սեր, հաջողություն, նպատակների իրականացում, բարօրություն և նորանոր հաղթանակներ:  

Մանուկ Քրիստոսի բերած  պայծառ լույսը թող լուսավորի բոլորիդ ընտանիքները:  

 Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյան

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են