Վիրահայոց թեմում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը նշանավորվեց Սուրբ Պատարագով
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ. Ձեզ և Մեզ մեծ Ավետիս
Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Ծննդյան և մկրտության հիշատակումն է: Աստված մարդացավ:
2025 թվականի հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջին տաղավար տոնը Սբ. Պատարագով նշվեց Վիրահայոց Թեմի գործող եկեղեցիներում:
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ Պատարագը մատուցեց Վիրահայոց Թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս.Դավթյանը:
Վիրահայ հավատացյալներին շնորհավորելու էին եկել Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, մարտավարական հետազոտության, վերլուծության և տարածաշրջանային ծառայության պետ Նինո Ճավճավաձեն, «Վրաստան« թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, իրավաբան և իրավագետ Կարեն Եղիազարյանը, Ժողովրդական պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ Կոբա Չոփլիանին և Իզաբելլա Օսիպովան, Համայնքային զարգացման հիմնադրամի նախագահ Մարի Միքոյանը, պետական, հասարակական գործիչներ, հավատացյալներ:
Հընթացս Սբ. Պատարագի Գրշ. Կիրակոս եպիսկոպոսը ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան տոնի առիթով: