Материалы

Վիրահայոց թեմում Սրբոց Վարդանանց տոնը նշվեց Սբ. Պատարագով

2025  թվականի փետրվարի 27-ին, Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ մատուցվեց Սուրբ  Պատարագ՝ նվիրված Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակությանը:

Օրվա Պատարագիչն էր  արժ. Տեր Վիրապ քհն. Ղազարյանը: Վերջինս 2001 թվականին  ՀՀ Ապարանի շրջանի Սբ. Խաչ եկեղեցում մատուցելով իր անդրանիկ Պատարագը, ուխտ է անում  Վարդանանց հիշատակի Սբ. Պատարագը իր հոգևոր ծառայության եկեղեցիներում  անձամբ մատուցել: Տեր Վիրապ քահանայի  Վարդանանց  հիշատակին նվիրված Սբ. Պատարագը անընդմեջ 24-րդ անգամ էր:

Սրբոց Վարդանանց տոնը նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անվանակոչության օրն է: Այդ առիթով կատարվեց Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության և Վեհափառ Հայրապետի կենաց արևշատության ու արգասաբեր հովվապետության համար:

Օրհնելով ներկաներին՝ պատարագիչ քահանան բոլոր Վարդաններին շնորհավորեց իրենց օրվա առիթով:

Սրբոց Վարդանանց տոնը Սուրբ Պատարագներով նշվեց Վիրահայոց Թեմի գործող եկեղեցիներում:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge