Материалы

Թբիլիսիի Հայոց եկեղեցիներում կատարվեց Ոտնլվայի կարգ և յուղի օրհնություն

2025 թվականի ապրիլի 17-ին՝ Ավագ հինգշաբթի օրը  քրիստոնեական եկեղեցիներում  կատարվեց Ոտնլվայի արարողություն. Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը: Թեմի եկեղեցիների հոգևոր հայրերը, Տիրոջ այս օրինակով,  շարականների երգեցողության ներքո, եկեղեցու խորանին ծնկաչոք կատարեցին ոտնլվայի կարգ և օծեցին օրհնված յուղով:

Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սբ,Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում թեմակալ առաջնորդ  Գրշ, Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը կատարեց ոտնլվայի կարգ,  լվաց եկեղեցու հոգևոր հայրերի, սպասավորների և ծառայողների ոտքերը և  օրհնված յուղով օծեց:

Արարողությունից հետո օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին:Հավլաբարի Սբ, Էջմիածին եկեղեցում   նույն խոնարհությամբ Ոտնլվայի կարգը իրականացրեց եկեղեցու ծառայող արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը։

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge