Материалы

Խավարման կարգը Թբիլիսիի հայոց եկեղեցիներում

2025 թվականի ապրիլի 17-ին, Ավագ հինգշաբթի երեկոյան, Վիրահայոց թեմի եկեղեցիներում կատարվեց Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը:

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ  եկեղեցում թեմակալ  առաջնորդ Գերաշնորհ  Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի  նախագահությամբ կատարվեց  խավարման արարողություն, որի ընթացքում քահանաների և դպիրների ավետարանական ընթերցումները հիշեցրին Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը:

Հընթացս խավարման կարգի, արժանապատիվ հոգևոր հայրերը իրենց  պատգամում հորդորեցին հավատացյալներին  Տեր Հիսուսին հավատարմության ուխտ անել, ապրել քրիստոնեական սիրով և երբեք չդավաճանել Աստվածորդուն:

Խավարման կարգ կատարվեց  նաև Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում:

2

3

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge