Սուրբ Հարության տոնը նշանավորվեց Ռւոսթավի քաղաքի «.Սբ. Գրիգոր Նարեկացի» կենտրոնում

Մեր Տեր Հիսուս Քրիստքոսի Հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, Վիրահայոց թեմի «Սբ. Գրիգոր Նարեկացի» հոգևոր և կրթամշակութային կենտրոնում մատուցվեց Սբ. Պատարագ: Սբ. Պատարագը մատուցեց Մառնեուլի և Ռուսթավի քաղաքների հայության հոգևոր հովիվ, ք. Ռուսթավիի «Սբ. Գրիգոր Նարեկացի» հոգևոր, կրթամշակույթային և երիտասարդության կենտրոնի ղեկավար արժ. Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը: