Սուրբ Հարության ավետիսը փոխանցվեց Ախքյորփի գյուղի բնակիչներին

2025 թվականի մայիսի 2-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ.Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, արժ. Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը և բարեշնորհ Գևորգ սարկավագ Ավետիսյանը այցելեցին Մառնեուլի շրջանի Ախքյորփի գյուղ:
Թեմի հոգևոր դասի ներկայացուցիչները տեղի Սբ. Աստվածածին մատուռում հավաքված բնակչությանը փոխանցեցին Սբ. Հարության ավետիսը և Թեմակալ առաջնորդի Զատկական օրհնությունը:
Գյուղում կատարվեց նաև հավատացյալների մկրտության արարողություն: Արժ. Տեր Հովսեփ քահանայի և բարեշնորհ Գևորգ սարկավագի ձեռամբ մկրտվեցին և Սուրբ Մյուռոնով դրոշմվեցին գյուղի 14 երեխաներ:
Թեմի հոգևորականների այցելությունն ավարտվեց զատկական տնօրհնեքի կարգով: Սբ. Հարության տոնական այս օրերին գյուղի մի քանի տներում կատարվեց տնօրհնեք, օրհնվեցին հացը, աղը և ջուրը, որպես չար ուժերի վտարում քրիստոնեական հավատով ապրող ընտանիքներից: