Материалы

Սուրբ Հարության ավետիսը փոխանցվեց Ախքյորփի գյուղի բնակիչներին

2025 թվականի մայիսի 2-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ  Գրշ.Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, արժ. Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը և բարեշնորհ Գևորգ սարկավագ Ավետիսյանը  այցելեցին Մառնեուլի շրջանի Ախքյորփի գյուղ:

Թեմի հոգևոր դասի ներկայացուցիչները տեղի Սբ. Աստվածածին  մատուռում  հավաքված բնակչությանը  փոխանցեցին Սբ. Հարության ավետիսը և  Թեմակալ առաջնորդի Զատկական օրհնությունը:

Գյուղում կատարվեց նաև հավատացյալների մկրտության արարողություն: Արժ. Տեր Հովսեփ քահանայի և բարեշնորհ Գևորգ սարկավագի ձեռամբ մկրտվեցին և Սուրբ Մյուռոնով դրոշմվեցին գյուղի 14 երեխաներ:  

Թեմի հոգևորականների այցելությունն ավարտվեց զատկական տնօրհնեքի կարգով: Սբ. Հարության տոնական այս օրերին գյուղի մի քանի տներում կատարվեց տնօրհնեք, օրհնվեցին հացը, աղը և ջուրը, որպես չար ուժերի վտարում քրիստոնեական հավատով ապրող ընտանիքներից:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge