Материалы

Վիրահայոց թեմի «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի սաները կստանան հայեցի կրթություն

2025 թվականի մայիսի 22-ին,  Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպս.  Դավթյանի հայրական օրհնությամբ, թեմի «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի մի խումբ շրջանավարտներ «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի առաջնորդությամբ, նախակրթարանի ուսուցչուհի Աիդա Բազոյան-Սուրմալյանի և ծնողների ուղեկցությամբ այցելեցին Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոց, որտեղ անցան առաջին դասարան ընդունվելու գրանցում:

Նախակրթարանի սաներին ջերմորեն ընդունեցին դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը և ուսմասվար՝ Ալմարի Սիրադեղյանը: Երեխաները դպրոցի ղեկավարներին ցույց տվեցին, թե գիտելիքների ինչպիսի  պաշարով են ընդունվում հայոց դպրոց, ինչը, անշուշտ, ապագայում գիտելիքները խորացնելու և ընդարձակելու գրավականն է: Դպրոցի ղեկավարությունը իր շնորհակալությունը հղեց Վիրահայոց թեմի առաջնորդին, գոհունակություն հայտնեց  «Հայարտուն» կենտրոնի ղեկավարությանը և «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի ուսուցիչներին՝ տարիներ շարունակ գիտելիքների պատշաճ մակարդակով և հայերենի բարձրարժեք  իմացությամբ սաներ իրենց կրթօջախ ուղղորդու  համար, ինչը հանդիսանում է երեխաների լավ առաջադիմության և բարձրարժեք հայեցի  կրթություն ստանալու հիմնաքարերից մեկը:

Ապագա առաջին դասարանցիները շրջեցին դպրոցական շենքում, դիտեցին իրենց ապագա դասասենյակը, եղան գրադարանում, որտեղ գրադարանավարուհի Հասմիկ Անտոնյանին հիացրին Թումանյանի հեքիաթների լավ իմացությամբ:

Կենտրոնի կողմից մանրակրկիտ և ճշգրիտ պատրաստված փաստաթղթերի և ծնողների դիմումների հիման վրա, «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի այս տարվա 15 շրջանավարտներից տասը 2025-2026 ուսումնական տարին կսկսի թիվ 104 հայոց դպրոցում, իսկ 3-ը՝ թիվ 103 վրաց-հայկական հանրային դպրոցում:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge