Материалы

Գեղարքունյաց թեմի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու օծմանը մասնակցեց Վիրահայոց թեմի առաջնորդը

2025 թվականի հունիսի 1-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գեղարքունյաց թեմի Մարտունու շրջանի Մադինա գյուղում կայացավ Սուրբ Ամենափրկիչ  նորակառույց եկեղեցու օծման կարգը: Թեմի առաջնորդ Գրշ. Տեր . Պարթև եպս. Բարսեղյանի հրավերով արարողությանը ներկա էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանը: Տիար Մհեր Բաղդասարյանի բարերարությամբ կառուցված եկեղեցու  օծումը կատարվեց  Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գրշ. Տեր  Պարթև եպս. Բարսեղյանի  և Վիրահայոց թեմի առաջնորդ  Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի  ձեռամբ ու  քահանայից դասի աղոթակցությամբ:

Սրբազան արարողության ավարտին ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի`բարերարին հղված «Օրհնության գիր»-ը:

Օծման կարգից հետո  Պարթև Սրբազան Հայրն իր գնահատանքի խոսքը բերեց նորակառույց եկեղեցու բարերարին,  ճարտարապետին,   շինարարներին, եկեղեցու կառուցման գործում  ներդրում ունեցած բոլոր հայորդիներին:  Կիրակոս Սրբազան Հայրը իր հայրական օրհնությունը փոխանցեց Մադինա համայնքի բնակիչներին` մաղթելով զորանալ Տիրոջ օրհնաբեր շնորհներով և ամուր հավատի  շնորհիվ շեն պահել, շունչ և ոգի հաղորդել Մադինա գյուղի  Սբ. Ամենափրկիչ հրաշակերտ եկեղեցուն:

2

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge