Հայրական օրհնություն և նվերների տուփեր ք.Մառնեուլիի երեխաներին

Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանը, 2025 թվականի հունիսի 19-ին այցելեց Քվեմո Քարթլիի տարածաշրջանի քաղաք Մառնեուլի: Սրբազան հայրը, տեղի բնակիչ Արթուր Գոգյանի կազմակերպմամբ և ուղեկցությամբ, այցելեց քաղաքի նախադպրոցական և մշակութային տարբեր հաստատություններ, որտեղ դաստիարակվում և կրթություն են ստանում հայազգի երեխաներ: Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոսը նրանց բաշխեց իր հայրական օհնությունը և բոլորին բաժանեց «Բարի սամարացի» քրիստոնեական միջազգային բարեգործական կազմակերպության «Սամարացու քսակ» նվերները, որոնք հաճելի անակնկալ էին տեղի երեխաների համար: