Материалы

Հայրական օրհնություն և նվերների տուփեր ք.Մառնեուլիի երեխաներին

Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանը, 2025 թվականի հունիսի 19-ին այցելեց  Քվեմո Քարթլիի տարածաշրջանի քաղաք Մառնեուլի: Սրբազան հայրը, տեղի բնակիչ Արթուր Գոգյանի կազմակերպմամբ և ուղեկցությամբ, այցելեց քաղաքի  նախադպրոցական և մշակութային տարբեր հաստատություններ, որտեղ դաստիարակվում և կրթություն են ստանում  հայազգի երեխաներ: Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոսը նրանց բաշխեց իր  հայրական օհնությունը  և բոլորին բաժանեց «Բարի սամարացի» քրիստոնեական միջազգային բարեգործական կազմակերպության «Սամարացու քսակ» նվերները, որոնք հաճելի անակնկալ էին տեղի  երեխաների համար:  

2

50960831

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge