Материалы

Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանի հոգեհանգիստը Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում

Այսօր, սեպտեմբերի 26-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի նախագահությամբ, կատարվեց Ի Տեր ննջած Եղիշե ավագ քահանա Հարությունյանի հոգու խաղաղության  հոգեհանգստյան կարգը:

Ներկա էին Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հգշ. Տեր Նշան վարդապետ Հմայակյանը,  Վրաստանի հայաբնակ տարածաշրջաններից և Հայաստանից ժամանած հոգևոր հայրեր,  եկեղեցական սպասավորներ,   հավատացյալներ, բազում քաղաքացիներ:  

Հավարտ արարողության, Թեմակալ առաջնորդը անդրադարձ կատարեց  Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանի՝  Քրիստոնյա հավատքին և Հայոց Եկեղեցուն նվիրական ծառայության տարիներին, արժևորեց ննջեցյալի աղոթասեր ու խրատական քարոզչությունը, Աստվածասեր խոսքը,  որոնք որպես հոգևոր սնունդ անմոռաց դրոշմվել են վիրահայ և  թբիլիսահայ հավատացյալի  հոգում:

Վաղը՝ սեպտեմբերի 27-ին, հընթացս Սբ. Պատարագի կկատարվի ննջեցյալի վերջին օծումը և թաղման կարգը:

Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանի հուղարկավորությունը տեղի կունենա շաբաթ օրը,  ժամը 14-00-ին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցուց դեպի Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge