Սուրբ պատարագ՝ նվիրված Տեառնընդառաջի տոնին
2026 թվականի փետրվարի 14-ին Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում Տեառնընդառաջի տոնի կապակցությամբ մատուցվեց տոնական Սուրբ և Անմահ Պատարագ:
Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, տոնական Սուրբ Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը:
Հընթացս Սրբազան պատարագի պատարագիչ քահանան հավուր պատշաճի քարոզ խոսեց Տերունի տոնի մասին, անդրադարձ կատարեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հարոց կաթողիկոսի բարձր տնօրինությանը, որով Տեառնընդառաջի տոնը հռչակվել է նորապսակների օրհնության օր: Աստվածահաճո արարողությանը ներկա գտնվելու և Բարձրյալի օրհնությանը արժանանալու փափագով այդ օրը եկեղեցի էին եկել այն ամուսնական զույգերը, որոնք պսակադրվել էին անցած մեկ տարվա ընթացքում:
Ժողովրդի կողմից սիրված տոնը նախատոնակով, նորապսակների օրհնությամբ և խարույկի շուրջ ուրախ երգ ու պարի ուղեկցությամբ ընթացավ Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում:
Հայերեն
ქართული
English
Русский 
