Материалы

Միջինքի խանդավառությունն էր տիրում Թբիլիսիի հայոց եկեղեցիներում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով Մեծ Պահքը կիսվեց: 2026 թվականի մարտի 11-ին  լրացավ Մեծի Պահոց շրջանի 24-րդ օրը, այն կոչվում է Միջինք:

Վիրահայոց թեմի Սբ. Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցիներում հավուր պատշաճի էին պատրաստվել տոնի նշանավորմանը:  Թեմի առաջնորդանիստ  եկեղեցում  երեկոյան «Հանգստյան» ժամերգությունն ընթացավ թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի հանդիսապետությամբ: Երկու եկեղեցիներում էլ  ներկաներին իրենց օրհնությունը հղեցին  և օրվա խորհրդին անդրադարձ կատարեցին  հոգևոր հայրերը՝ հավատացյալներին մաղթելով  սիրով և հավատքով անցնել նաև Պահքի երկրորդ կեսը, մինչև Հրաշափառ Հարության տոնը, որն այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով նշվում է ապրիլի 5-ին:

Միջինքի օրը,  ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են գաթա կամ բաղարջ, որի մեջ մետաղադրամ կամ փոքրիկ խաչ են տեղադրում:  Ում բաժին ընկնի անակնկալը,  այդ տարի հաջողություն կունենա: Եկեղեցական – ժողովրդական տոնի  գեղեցիկ  իրականացմանն իրենց ներդրումն էին ունեցել եկեղեցիների խաչի կնքահայրերը և հավատացյալները, ովքեր սիրով բերել էին գաթաներ, պատրաստել նվերներ ի  նշան ժողովրդական տոնի:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge