Թբիլիսիի Հայոց եկեղեցիներում նշվեց Քրիստոսի չարչարանքների և խաչելության արարողակարգը
2026 թվականի ապրիլի 3-ին, Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում կատարվեցին
Ավագ Ուրբաթ օրվա արարողությունները: Ավագ Ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց,
խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Այս Սուրբ Խորհրդին հաղորդակից լինելու սրտագին փափագով թբիլիսահայ եկեղեցասեր կանայք Սբ. Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցիներում
ծաղիկներով ու ճյուղերով զարդարեցին Տիրոջ գերեզմանը: Այնուհետև հավատացյալ
հայորդիները համախմբվեցին Թեմի տարբեր եկեղեցիներում միասնական աղոթքի և Տիրոջ
չարչարանքներին հաղորդակից լինելուն։Այդ օրը թեմի եկեղեցիներում առավոտյան
ժամերգությունից հետո տեղի ունեցավ Խաչելության կարգ:
Հայերեն
ქართული
English
Русский 
