Զատկական Սուրբ Պատարագ Վիրահայոց թեմում
2026 թվականի ապրիլի 5-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ տոնեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Զատկական Սուրբ պատարագներով օրը տոնական էր նաև Վիրահայոց Թեմի գործող եկեղեցիներում:
Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում Սուրբ Հարության տոնի Սբ. Պատարագը մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը: Եկեղեցում Սուրբ Պատարագին նախորդեց ժամերգություն, Անդաստանի արարողություն:
Տոնական Սուրբ Պատարագին ներկա էին երկրի իշխանության ներկայացուցիչներ և բազում հայորդիներ:
Հընթացս Սբ. Պատարագի պատարագիչ Սրբազան Հայրն ընթերցեց Սուրբ Հարության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամն ու օրհնությունը՝ հղած աշխարհասփյուռ հայ ժողովրդին՝ ավետելով «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:
Պատարագիչ Սրբազանը օրհնեց ներկած հավկիթները և ազդարարեց Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը:
Երկուշաբթի օրը տեղի կունենա Հիշատակ Մեռելոց Սուրբ Պատարագ:
Հայերեն
ქართული
English
Русский 

