Материалы

Վիրահայոց թեմի Երիտասարդական բաժինը մասնակցեց շախմատի գծով թիմային մրցույթին

Վրաստանի Շախմատի դաշնության և Կրոնի հարցերով պետական գործակալության կազմակերպմամբ, Թբիլիսիի «Մերանի» շախմատային ակումբում անցկացվեց կրոնական կազմակերպությունների միջև շախմատի գծով Վրաստանի հինգերորդ թիմային առաջնությունը:
Մրցույթին մասնակցում էին Վրաստանում գործող տասը կրոնական կազմակերպություններ: Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և բարեմաղթանքով, Վիրահայոց թեմի Երիտասարդական բաժինը՝ ղեկավար Էմիլ Սարգսյանի գլխավորությամբ մասնակցեց մրցույթին: Թեմը ներկայացրին Սոնա Կարախանյանը, Մերուժան Լորեցյանը, Անդրեաս Պարոնյանը և Արշալույս Տոնոյանը:
Մրցույթի հաղթող դարձավ Վրաստանի Առաքելական Ավտոկեֆալ Ուղղափառ Եկեղեցու թիմը, Վիրահայոց թեմի երիտասարդական թիմը զբաղեցրեց առաջնության երկրորդ տեղը, իսկ երրորդ տեղը գրավեց Վրաստանի Ավետարանական Հավատի Եկեղեցու թիմը։
Մասնակիցներին փոխանցվեցին հավաստագրեր, գավաթներ և հուշանվերներ։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2026 armenianchurch.ge