Материалы

Կայացավ Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի «Ուսանողալան համաժողով-24»-ը

Նոյեմբերի 8-ին Biltmore Tbilisi հյուրանոցում Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ տեղի ունեցավ ուսանողական համաժողով
թեմի երիտասարդական բաժնի «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխությունների համար 2023-2024» նախագծի շրջանակում:
Նախագիծն իրականացվում է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի աջակցությամբ:
Համաժողովի ընթացքում ներկայացվեցին նախագծի շրջանակում կատարած աշխատանքները, քննարկվեցին բոլոր սեմինարները և թրեյնինգները:
Երիտասարդական բաժնի ղեկավար Էմիլ Սարգսյանը ընդգծեց ուսանողների, երիտասարդների մասնակցության դերը և կարևորությունը քաղաքացիական հարցերի լուծմանն ուղղված նախաձեռնություններում:
«Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Առնոլդ Ստեփանյանն ու Մարի Միկոյանը նույնպես կարևորեցին երիտասարդների ակտիվ մասնակցությունը տարբեր նախագծերում՝ ներառյալ ընտրություններին որպես դիտորդներ տարբեր ընտրատեղամասերում:
Համաժողովին ներկա էր նաև Սուրբ Գևորգ եկեղեցու սպասավոր Գևորգ սարկավագ Ավետիսյանը, ով անդրադարձավ հոգևոր արժեքների և քաղաքացիական պարտականությունների փոխկապակցվածությանը:
1

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են