Վիրահայոց թեմի անունից ծաղկեպսակ դրվեց ապրիլի 9-ի զոհերի հուշակոթողին
Թբիլիսիի Հավլաբար թաղամասում, Սբ. Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում, 1989 թվականի ապրիլի 9-ին Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին հայ ժողովրդի կողմից կանգնեցված խաչքարի մոտ, 2026 թվականի ապրիլի 9-ին արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանի գլխավորությամբ և հոգևոր ծառայողների մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ: Հոգևոր դասի կողմից բարձրացվեց «Հոգվոց» աղոթք Վրաստանի անկախության վերականգնման համար նահատակված 21 անմեղ զոհերի - հիշատակին:
Ծաղիկներ խոնարհելուց և ծաղկեպսակ զետեղելուց հետո արժանապատիվ Տեր Հովսեփ քահանա Հարությունյանի գլխավորությամբ և «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանի մասնակցությամբ, թեմի պաշտոնեության6 ներկայացուցիչները այցելեցին 37 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության վայրը և Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, հարգանքի տուրք մատուցեցին ու ծաղկեպսակ զետեղեցին Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց Ռուսթավելի պողոտայի վրա կանգնեցված Ապրիլի 9-ի զոհերի հուշակոթողին:
Հայերեն
ქართული
English
Русский 

