Материалы

Հիշատակի միջոցառում ՝ նվիրված Գևորգ Բաշինջաղյանին

Վրաստանի հայ մտավորականների միության (նախագահ՝ Ենոք Թադևոսյան)  նախաձեռնությամբ և «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի (տնօրեն՝ Եվգենյա Մարկոսյան)  կազմակերպմամբ, Վիրահայոց թեմում շարունակվում են «Մեր մեծերը» շարքից միջոցառումները: 2025 թվականի փետրվարի 2-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և հանդիսապետությամբ, անցկացվեց հայ մեծատաղանդ նկարիչ, ազգային ռեալիստական բնանկարչության հիմնադիր Գևորգ Բաշինջաղյանի հիշատակի միջոցառում, որը նվիրվեց գեղանկարչի  մահվան 100-ամյա տարելիցին:

1

Գևորգ Բաշինջաղյանի նկարները զարդարում են Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցու պատերը, այն եկեղեցու, որի բակում հուղարկավորված է  հայազգի ճանաչված արվեստագետը:  Հավարտ կիրակնօրյա Սբ. Պատարագի, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի նախագահությամբ, Բաշինջաղյանի շիրիմի մոտ  կատարվեց հոգեհանգստյան կարգ և ծաղիկներ խոնարհվեցին նրա  շիրմաքարին:

Հիշատակի միջոցառումը յուրահատուկ հնչեղություն ստացավ «Հայարտուն»  կենտրոնում, որտեղ ցուցադրվեց  Գևորգ Բաշինջաղյանի մասին վավերագրական ֆիլմ: Երախտագիտությամբ նշենք, որ «Մեր մեծերը» շարքից վավերագրական ֆիլմերը  «Հայարտուն» կենտրոնին տրամադրել է Հայաստանի Հանրապետության «Գրանդ Քենդի» ընկերությունը:

Անդրադարձ կատարելով ճանաչված նկարչի Սայաթ-Նովայի աշուղական արվեստի նկատմամբ տածած սիրուն և երկրպագությանը, «Հայարտուն» կենտրոնի դուդուկի խմբի  (ղեկավար՝ Իվանե Մկրտչյան)նվագակցությամբ  և մեներգիչ Աիդա Բազոյան-Սուրմալյանի կատարմամբ հնչեցին Սայաթ-Նովայի ստեղծագործությունները:

Վիրահայոց թեմի առաջնորդն օրհնության և գնահատանքի խոսքում արժևորեց նման միջոցառումների նշանակությունը, որը նորանոր էջեր կբացի վիրահայ համայնքի մեծերի մասին:

2

3

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge