Материалы

Հրաժեշտի միջոցառում

2019 թվականի հունիսի 16-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, Սուրբ Պատարագ մատուցեց Մառնեուլի շրջանի Կարմիր և Աղքյորփի գյուղերի հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ Յազիչյանը: Հավարտ Սուրբ Պատարագի հավատացյալները հավաքվեցին եկեղեցու բակում՝ մասնակցելու Վազգեն Սրբազանի առաջնորդական ծառայության ավարտին նվիրված հրաժեշտի միջոցառմանը:

Եկեղեցու բակը լեփ-լեցուն էր մարդկանցով: Ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, համայնքային կառույցների և հայկական հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, թբիլիսահայ հասարակայնության անդամներ:

Թեմի մամլո և լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանն իր խոսքում անդրադարձ կատարեց Թեմակալ առաջնորդի առաջնորդական ծառայության տարիներին իրականացված նվիրական գործունեությանը. 60 եկեղեցիների վերաօծում Վրաստանի հայաբնակ շրջաններում, ընդորում երկուսը Թբիլիսիում, խոնարհված և բռնագրավված եկեղեցիների վերադարձման ուղղությամբ չընդհատվող պայքար, ընդհուպ մինչև դատավարություն, հիմնադրված գիտական, կրթամշակութային և երիտասարդական կենտրոնների հստակ գործունեություն՝ միտված հայ մշակույթի, ավանդույթների, եկեղեցական ծիսակատարությունների և հոգևոր արժեքների պահպանությանը, զարգացմանը և տարածմանը:

Վազգեն Սրբազանի՝ Վիրահայոց թեմում առաջնորդական ծառայության տարիները և իրականացված գործունեությունը երախտագիտությամբ արժևորեցին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը,Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն, ճանաչված մանրանկարիչ 64228531Մերուժան Շահումյանը:

Հրաժեշտի իր խոսքում ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԲԱՐԵԽՆԱՄ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ՎԱԶԳԵՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԻ ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԸ՝ ՈՒՂՂՎԱԾ ԹԵՄԻ ՀՈԳԵՎՈՐ ԴԱՍԻՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԻՆ Վազգեն Սրբազանը անդրադարձ կատարեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ իրեն Վիրահայոց թեմում ծառայության կոչելուն, որն ընթացել է դժվարություններով և ձեռքբերումներով՝ հոգևոր դասի, պաշտոնեության հետ միասին, հավատացյալ ժողովրդի աջակցությամբ: Վազգեն եպիսկոպոսն իր խոսքում ընդգծեց, որ Թեմն այսօր ներկայանում է կայուն գործունեությամբ, վերաօծված եկեղեցիներով, հոգևոր սպասավորներով, թեմական կառույցներով, կառավարման հստակ համակարգով:

Իր առաջնորդական պարտականությունները Վրաստանում ավարտած համարելով, Թեմակալ առաջնորդը, Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, 64661972 2277156012401198 8839234392443322368 Oվերադառնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ շարունակելու հոգևոր ծառայությունը:

Յուրաքանչյուր սկիզբ ունի իր տրամաբանական ավարտը: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի առաջնորդական ծառայությունը Վիրահայոց թեմում բեղմնավոր էր և հագեցած, այն իր հաստատուն արձանագրությունը գտավ հավատացյալ ժողովրդի հոգում:

Սբ. Գևորգ

  • Hits: 2176

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են