Материалы

ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնակատարի աշխատանքային այցը Թբիլիսի

2019 թվականի մայիսի 6-7-ին աշխատանքային այցով Թբիլիսիում էր գտնվում ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնակատար տիկին Նազենի Ղարիբյանը՝ 59670576 2209186989198101 2772862978293235712 Oխորհրդական Արուսյակ Տերչանյանի ընկերակցությամբ: Այցի շրջանակնրում տիկին նախարարի պաշտոնակատարը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետների ուղեկցությամբ տեղում ծանոթացավ կառուցվող Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի շինարարական աշխատանքների ընթացքին և զրույց ունեցավ թատրոնի ղեկավարության 60077445 2209186495864817 972569548605620224 Oհետ: Այնուհետև նախարարի պաշտոնակատարը այցելեց Վրաստանում ՀՀ դեսպանություն, որտեղ պատվիրակությանը ընդունեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը: 59535823 2209188415864625 7437818406646054912 OՀաջորդ օրը՝ մայիսի 7-ին, տիկին Նազենի Ղարիբյանը, վրացի գործընկերների հետ հանդիպումներից հետո, ծաղիկներ խոնարհեց հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում հանգչող մեծերի շիրիմներին, այնուհետև մոմեր վառեց Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, դիտեց «Հայարտուն» կենտրոնը, ծանոթացավ կենտրոնի 60004931 2209187599198040 4704580225395064832 Oաշխատանքներին:
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարը այցելեց նաև Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի: Հյուրերին դիմավորեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Առաջնորդանիստ եկեղեցու մասին թեմակալ 59814438 2209836242466509 2307144285520134144 Nառաջնորդի պատմածը ունկնդրելուց և Սայաթ-Նովայի շիրիմին ծաղիկներ խոնարհելուց հետո, Նազենի Ղարիբյանը և նրան ուղեկցողները այցելեցին «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոն: Այստեղ Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ կայացավ հանդիպում թբիլիսահայ կառույցների 60238206 2209187265864740 8414279101132570624 Oղեկավարների և մտավորականների հետ: Թեյի սեղանի շուրջ ներկաները տիկին նախարարի պաշտոնակատարին ներկայացրեցին իրենց գործունեությունը, ծանոթացրին այն ուղենիշներին, որոնք առաջարկում են իրականացնել հայ մշակույթը և ավանդույթները վիրահայության շրջանում պահպանելու, հայ -վրացական մշակութային հարաբերությունները զարգացնելու59762696 2209836252466508 3579836081366892544 n գործում:
ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնակատարը օրվա վերջին այցելեց «Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի տուն:
Տիկին Նազենի Ղարիբյանին Թբիլիսիում ուղեկցում էին Վրաստանում ՀՀ դեսպանության մշակութային հարցերի պատասխանատու Արթուր Սարգսյանը և մամլո և հասարակայնության հետ կապի պատասխանատու Հարություն Հայրապետյանը:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են