Материалы

Հանդիպում Վիրահայոց թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահի հետ

2019 թվականի հուլիսի 9-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում կայացավ թեմի հոգևոր դասի և աշխատակազմի անդրանիկ հանդիպումը նորանշանակ առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հետ: Հանդիպմանը ներկա էր Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, Մառնեուլի շրջանի Կարմիր և Աղքյորփի գյուղերի հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ Յազիչյանը և ուրիշներ:

Տերունական աղոթքից հետո, Վիրահայոց թեմի նախկին առաջնորդ Վազգեն Սրբազանը ներկայացրեց առաջնորդական տեղապահին, մաղթեց հաջողություններ առաջնորդական ծառայության մեջ և տեղեկացրեց թեմի գործունեության համակարգի, ինչպես նաև հոգևոր դասը տեղական ծառայողներով համալրելու հեռանկարի մասին:

2Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետը շնորհակալություն հայտնեց նախկին առաջնորդին կայացած թեմ փոխանցելու համար և հույս հայտնեց, որ Աստծու օրհնությամբ, հոգևոր դասի և պաշտոնեության հետ համատեղ կկարողանան ապահովել պատմական հարուստ անցյալ ունեցող Վիրահայոց թեմի առաջընթացը:

Այնուհետև թեմի պաշտոնյաները ներկայացրեցին իրենց ղեկավարած բաժինների նպատակները, գործառույթները և աշխատակիցներին:

Վերջում լրատվական բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը Վիրահայոց թեմի նախկին առաջնորդ Գրշ. Տեր Վազգեն եպս. Միրզախանյանին փոխանցեց նրա առաջնորդության տարիների թեմական կյանքի տարեգրությունն արտացոլող տեսահոլովակ, «Հովհ. Թումանյան-150» հոբելյանական մեդալը և Թեմի պաշտոնեության շնորհակալագիրը:

Հավելենք, որ կիրակի օրը Սբ.Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը կմատուցի անդրանիկ Սբ. Պատարագը:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են