Վրաստանում USAID-ի առաքելության տնօրենը այցելեց Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի
Վրաստանում USAID-ի առաքելության տնօրենը այցելեց Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի
2024 թվականի մարտի 5-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի այցելեց Վրաստանսւմ USAID-ի առաքելության տնօրեն Ջոն Պենելը:
Հանդիպման ընթացքում պարոն Ջոն Պենելը և Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը քննարկեցին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու դերակատարությունը Վրաստանի պատմության և մշակույթի զարգացման գործում: Բարձրաստիճան դեմքերը զրուցեցին նաև USAID-ի և Վրաստանի գործընկերային հարաբերությունների շուրջ, որի շրջանակներում ընդգծեցին իրենց աջակցոսւթյունը երկրի տարբեր ազգային և կրոնական համայնքների միջև հանդուրժողականության և քաղաքացիակաիրավահավասարության սկզբունքներին:
Հանդիպմանը մասնակցոսւմ էր համայնքային նախաձեռնությունների զարգացման հիմնադրամի ղեկավար Մարի Միքոյանը: