Материалы

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԲԱԺԻՆ- ՂԵԿԱՎԱՐ՝ ԷՄԻԼ ՍԱՐԳՍՅԱՆ

Թեմի երիտասարդական բաժինը կոչված է Եկեղեցու շուրջը համախմբել   Վրաստանի հայ երիտասարդությանը, օժանդակել նրանց հայեցի դաստիարակությանը և սերմանել նվիրվածություն ազգապահպանության վեհ գաղափարներին: Այդ նպատակին է ծառայում Եկեղեցիների երիտասարդական միությունների միավորումը: Օր-օրի ծավալվում և լայն թափ է ստանում երիտասարդական միությունների գործունեությունը:

Երիտասարդական հարցերի բաժնի նպատակներից մեկը երիտասարդ առաջնորդներ դաստիարակելն է: Այդ ուղղությամբ կազմակերպվում են տարբեր սեմինարներ, կոնֆերանսներ, որոնց մասնակցում են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ հայաբնակ շրջանների երիտասարդները: Նմանատիպ սեմինարները, վարժանքները և կոնֆերանսները նպաստում են տեղերում համայնքային կյանքը աշխուժացնելուն, միջոցառումներ կազմակերպելուն, երիտասարդի օրը շրջանում, գյուղում հետաքրքիր և բովանդակալից դարձնելուն:

Երիտասարդական հարցերի բաժինը նաև հետաքրքրված է հայ երիտասարդի քաղաքացիական դաստիարակությամբ: Վրաց հասարակությանը ինտեգրվելու նպատակով իր իրավունքների և պարտականությունների հստակ իմացությանը   նպաստում են ամենշաբաթյա դասախոսությունները հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի պատմությունից և քաղաքացիական դաստիարակությունից:   Վրաստանի տարբեր շրջանների հայ երիտասարդների մասնակցությամբ իրականացվում են ճանաչողական   ուխտագնացություններ Վրաստանի պատմական վայրեր, մայր հայրենիք:

Երիտասարդական բաժինն ունի իր ենթաբաժինները, որոնց ղեկավարների միջոցով կատարվում է աշխատանքների համակարգում, նորանոր ծրագրերի կանխագծում, նախագծերի մշակում և իրականացում:

Վիրահայոց թեմի երիտասարդական բաժինը սերտորեն համագործակցում է  «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի հետ, որը ֆինանսավորում է թեմի մի շարք նախագծեր։ Դրանց թվում է նաև բազմամյա “Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխությունների համար 2023-2024” ծրագիրը, որի նպատակն է խթանել հասարակության զարգացումը և ներշնչել փոփոխություններ։

Վիրահայոց թեմի երիտասարդական հարցերի բաժինը սերտորեն համագործակցում է Վրաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի, Մշակույթի, Կրթության և գիտության նախարարությունների հետ: Սերտ են կապերը նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ Սփյուռքի, ՀՀ Մշակույթի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների հետ: Բաժինը մասնակցում է նրանց նախագծերին, ինքն էլ հանդես գալիս տարբեր նախաձեռնություններով և առաջարկում նախագծեր, իրականացնում համատեղ ծրագրեր:

Երիտասարդության հարցերի բաժնի ղեկավարի օգնականն է Աննա Մկրտչյանը:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են