Материалы

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ – ՂԵԿԱՎԱՐ՝ ԵՎԳԵՆՅԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Հայ գենոֆոնդը ամուր պահելու անփոխարինելի պայմանը հայոց լեզվի, գրի, գրականության, կրոնի և մշակույթի պահպանումը և սերունդներին փոխանցելն է:

Վիրահայոց թեմի կրթության  բաժնի հիմնական նպատակը ազգային ինքնության պահպանությունը՝ հայապահպանությունն է:Թբիլիսիում տասնամյակներ շարունակ չի գործել ոչ մի նախադպրոցական կրթական հաստատություն:

2011 թվականի հոկտեմբերից, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Վազգեն եպս. Միրզախանյանի  նախաձեռնությամբ և հովանավորությամբ, սկսեց գործել «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանն իր 8 աշակերտով: Այսօր նախակրթարանում սովորում են տասնյակ երեխաներ:  Գործում է երկու խումբ՝ ավագ և կրտսեր: Երեխաների դաստիարակության գործում զբաղված են մասնագետ ուսուցիչներ, սպասարկում է  նաև  դայակ: Օրն սկսվում է եկեղեցու ներսում ժամերգությանը մասնակցությամբ և քահանաների օրհնությամբ:

Նախակրթարանի հիմնական նպատակներն են պահպանել և ամրապնդել երեխայի ֆիզիկական, բարոյական և հոգեկան առողջությունը, հետևել երեխաների ներդաշնակ զարգացմանն ու դաստիարակությանը:Այս ամենից բացի՝ նախակրթարանի գործունեության կարևորագույն նպատակն է՝ երեխաներին նախապատրաստել և ուղղորդել հայկական դպրոցներ:Մանուկներն այստեղ սովորում են գրաճանաչություն, հայերեն խոսք, թվաբանություն, վրացերեն, անգլերեն, կերպարվեստ, երգ, պար, ստանում են քրիստոնեական դաստիարակություն:

Վիրահայոց թեմի հովանավորությամբ գործող նախակրթարաններ են.

Թբիլիսիի «Սուրբ Մովսես Խորենացի» - ղեկավար Եվգենյա Մարկոսյան, ուսուցիչներ՝ Աիդա Բազոյան, Տաթևիկ Սահակյան և Նանե Օգանեսյան:

Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» - ղեկավար  Սոնա Հովհաննիսյան, ուսուցիչներ՝ Դիանա Ակոպյան, Իրինա Հակոբյան, Մերի Ջիվարյան, Սյուզաննա Սուքիասյան, Ռուզաննա Օվանեսյան (երգ)

Ռուսթավի «Սբ. Գրիգոր Նարեկացի» կենտրոնի «Նաիրի» - ուսուցչուհի՝ Մարգարիտա Շատարևյան:

Վիրահայոց թեմում գործում են նաև հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցներ, որոնց նպատակն է սովորեցնել հային իր մայրենի լեզուն, ծանոթացնել հայոց եկեղեցու և հայ ժողովրդի պատմությանը:

Կիրակնօրյա դպրոցների հիմքը Թբիլիսիում դրվել է դեռևս երեք տասնյակ տարի առաջ Վիրահայոց թեմի առաջնորդ երջանկահիշատակ Տեր Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի կողմից:

Ներկայումս մեկօրյա դպրոցները երկուսն են, որտեղ սովորում են բազում  տարբեր հասակի հայորդիներ:

Ծրագիրը մեկօրյա դպրոցներում երկամյա է: Ուսումնական ծրագիրն ավարտելուց հետո շրջանավարտներին տրվում է վկայագիր:

Մեկօրյա դպրոցներն են՝

Թբիլիսիի Սուրբ Գրիգոր Նարեկացի շաբաթօրյա դպրոց - ուսուցչուհի Թամարա Գաբոյան, Ենոք Թադևոսյան

Թբիլիսիի «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոց – ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյան, Ենոք Թադևոսյան

Բաթումի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» դպրոց – ուսուցչուհի Սաթենիկ Դանիելյան,

Ռուսթավի «Սբ. Գրիգոր Նարեկացի» կենտրոնի «Սուրբ Եղիշե» դպրոց- ուսուցչուհի՝ Մարգարիտա Շատարևյան

Թեմի առաջնորդարանի աջակցությամբ նշված ուսումնական հաստատությունների ուսուցիչները մասնակցում են Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարությունների կողմից կազմակերպվող ուսուցիչների վերապատրաստման ամենամյա դասընթացներին:

Վիրահայոց թեմի կրթական բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը մասնագիտությամբ մանկավարժ է: Դեռևս ուսանողական տարիներին դասավանդել է Թբիլիսիի թիվ 110 դպրոցի տարրական դասարաններում: Այնուհետև 10 տարի աշխատել է թիվ 95 դպրոցում՝ որպես կազմակերպիչ և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում բացված նախակրթարանում սկսել է աշխատել՝ որպես ուսուցիչ և պատասխանատու: Այժմ թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնի ղեկավարն է և կրթական բաժնի տնօրենը:

Կապի միջոցները.

Հեռ. 593 13 43 09

 էլ.-փոստն է՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են